News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարության տվյալով՝ օգոստոսի 27-ի ցերեկը եւ գիշերվա ընթացքում հակառակորդը մի քանի անգամ խախտել է հրադադարը: Կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի եւ Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղերի հայկական դիրքերի ուղղությամբ:

Կրակոցները դիպուկահարի զենքից են կատարվել: Բացի այդ, Ադրբեջանի ԶՈՒ-ն գնդացիրով կրակ է բացել Բերքաբեր գյուղի ուղղությամբ, արձակվել է մեկ կրակահերթ:

Ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհվել են չորս, վիրավորվել՝ 14 հայ զինծառայողներ: Վիրավորվել է նաեւ մեկ քաղաքացիական անձ (Այգեպար գյուղի բնակիչ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ