News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կալինինգրադի Գերցենի փողոցում օգոստոսի 27-ի երեկոյան Հայ առաքելական Սուրբ Ստեփանոս եկեղեցուն հարակից ավտոկայանատեղում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ոստիկանությունը ճշտում է հանգամանքները:

Արտակարգ դեպքի մասին ոստիկանության հերթապահ մասը հաղորդում է ստացել 20.30-ին: Ականատեսը հայտնել է, որ Գերցենի փողոցում տղամարդկանց կռիվ է, լսվում են կրակոցների ձայներ:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանները եւ քննչական-օպերատիվ խումբը, սակայն կռվի մասնակիցները հասցրել են փախչել: Դեպքի վայրում մի քանի փամփուշտ եւ կացին է հայտնաբերվել:

Միաժամանակ, շտապօգնության մեքենայով Կալինինգրադի հիվանդանոց են տեղափոխել կռվի ընթացքում տուժած երեք տղամարդու: Ավելի ուշ այդ մեքենան կանգնեցրել են ՃՈ աշխատակիցները, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Newkaliningrad»-ը հայտնում է, որ ոստիկանությունը հերքում է փոխհրաձգության՝ կրոնական հողի վրա կատարված լինելու վարկածը: Դրանից առաջ լրատվամիջոցներում նման տեղեկություն էր տարածվել, քանի որ դեպքը հայկական եկեղեցու տարածքում էր կատարվել: Սակայն ոստիկանությունը հայտնել է, որ բոլոր մասնակիցները ռուսներ են եղել: Հավանաբար, կռվի պատճառը բիզնեսի հետ կապված տարաձայնություններն են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ