News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 28-ին այցելել է կրթության եւ գիտության նախարարություն եւ հանդիպել գերատեսչության ղեկավար կազմի հետ: (ֆոտոռեպորտաժ)

Փաստը, որ պետության ղեկավարը պետական գերատեսչություններ այցելելու փուլը սկսել է ԿԳՆ-ից, խոսում է պետության ղեկավարության համար այդ ոլորտի կարեւորության մասին,  այցի արդյունքների ամփոփման ճեպազրույցում հայտնել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ Աշոտյանի՝ ԿԳՆ-ի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում նախագահին զեկուցվել է նոր ուսումնական տարվա նախապատրաստման աշխատանքների, նախարարության բոլոր բնագավառների կարճաժամկետ եւ երկարաժամկետ  ծրագրերի մասին՝ նախադպրոցական կրթությունից մինչեւ գիտություն: Աշոտյանը նաեւ հայտնել է, որ շոշափվել են պետկառույցի վերաձեւավորման եւ պետմարմինների աշխատանքների թափանցիկությունը բարձրացնելու վերաբերյալ հարցեր:

«Հանդիպման ավարտին պետության ղեկավարը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ոչ միայն կրթության, այլեւ պաշտպանության, ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառներին», - հավելել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ