News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը  զգալի կրճատումներով ներկայացնում է Examiner.com կայքում  հրապարակված, փաստաբան եւ  քաղաքական ակտիվիստ  Պոլ Կուժավսկիի հոդվածը:  

2015 թ-ին  ողջ աշխարհում  նշելու են  հայերի ցեղասպանության  100 ամյակը՝ սով, մահեր,  բռնաբարություններ, տանջանքներ ու սպանություններ, որոնք թուրքական կառավարությունը  1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ իրագործել է հայ բնակչության նկատմամբ:

Իհարկե , թուրքական կառավարությունը եւ թուրքերի մեծամասնությունը կտրականապես հերքում են պատմության այդ հատվածը եւ առաջ են քաշում այլընտրանքային տարբերակ: Նրանք ասում են, որ եղել է պատերազմ, 2 կողմերից եղել են զոհեր, մի խումբ պատմաբաններ պետք է շարունակեն ուսումնասիրեն այդ հարցը… Թուրքական կառավորությունը, լինի դա քեմալական կամ իսլամիստական չի ընդւոնում ճշմարտությունը: Սեփական անցյալին համարձակ հայացք նետելու Թուրքիայի անկարողությունը Հայաստանի եւ այլ երկրների հետ հարաբերություններում մշտական լարվածության աղբյուր է հանդիսանում:

Թուրքիան կտրականապես դեմ է հայերի ցեղասպանությունը ճանաչելու որեւէ փորձի: Մինչ այս պահը նա զգալի հաջողությունների է հասել ցեղասպանությունը ճանաչելու փորձերի ճնշելու ժամանակ՝ լինելով ՆԱՏՕ-ի կարեւորագույն ռազմավարական անդամ: Օրինակ, պատասխան դիվանագիտական միջոցառումների դիմելու սպառնալիքները առ այսօր ԱՄՆ-ի կոնգրեսին հետ են պահում համապատասխան բանաձեւից:

Սակայն հայերի ցեղասպանության 100- ամյակը սարերի ետեւում չէ: 1. Ավելի շատ ուշադրություն կհատկացվի, շատ կառավարություններ պաշտոնապես կճանաչեն հայերի ցեղասպանությունը եւ 2.  Թուրքիան ստիպված կլինի առավել շատ հիասթափություններ ապրել ու զսպել զայրույթը: Վերջին ժամանակներում նմանատիպ դեպքեր եղել են: Կարելի է ավելի ակնկալել:

Շատ երկրներ դադարում են վախենալ Թուրքիայից: Այնուամենայինիվ, Օբամայի կառավարությունը ցեղասպանությունը ճանաչողների թվում չէ: Օբաման պատրաստ է խոսել «զանգվածային սպանությունների» ու «ոճրագործությունների» մասին, սակայն «ցեղասպանություն» բառն արգելված է: ԱՄՆ-ում 2015 թ-ին նոր նախագահ կընտրեն, ուստի տեսնենք՝ ինչ տեղի կունենա:

Քչերն են կասկածում, որ Թուրքիան  այդ հարցի պատճառով կմեկուսանա եւ առավել շատ ագրեսիա կցուցաբերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ