News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի խանութներում նկատվում է ձվի թանկացում։ NEWS.am-ի մոնիտորինգը պարզեց հետեւյալը. Լուսակերտի ու Արզնու թռչնաբուծարանների N3 ձվի գինը 65-ից բարձրացել է մինչեւ 70 դրամ, իսկ N1 ձվի գինը՝ 60-ից 65 դրամ; Գրեթե ամենուրեք առկա է ձվի 5 դրամ թանկացում:

Սա բավական տարօրինակ է, քանի որ ամռան շոգ օրերին ձուն սովորաբար էժանանում է՝ թռչնաֆաբրիկաները ձգտում են արագորեն իրացնել ձվի պաշարները՝ փչանալուց խուսափելու համար: Ձվի թանկացման «սեզոնային» շրջաներ են համավում Զատկի տոներն ու Ամանորը, իսկ ամռան շոգերին ձուն սովորաբար էժանանում է:

Առայժմ թռչնաֆաբրիկաների ներկայացուցիչները տարբեր պատճառաբանություններով խուսափում են մեկնաբանություններ տալուց: Անունը չհրապարակելու պայմանով թռչնաֆաբրիկաներից մեկի ներկայացուցիչն ասաց, որ ձվի արտադրությունն ընդհանուր առմամբ նվազել է (այդ թվում՝ գյուղական, ոչ գործարանային ձուն), ինչն էլ հագեցրել է թանկացման: Դեր է խաղում այն հանգամանքը, որ մոտ 2 ամիս առաջ թանկացել է ներկրվող թռչնակերը: Իսկ էլեկտրաէներգիայի թանկացումից հետո թռչնաֆաբրիկաները հավելյալ ծախսեր են կատարում ձուն սառնարանային պայմաններում պահելու համար:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղարԳայանե Սահակյանը NEWS.am-ին ասաց, որ իրենց մոնիտորինգը եւս ֆիքսել է ձվի մոտ 5 դրամ թանկացում; Հանձնաժողովը պաշտոնապես դիմել է ձու արտադրողներին՝ հնգօրյա ժամկետում ներկայացնել հաշվարկներ եւ հիմնավորումներ:

Նշենք, որ կճեպով հավի ձվի շուկայում ՏՄՊՊՀ-ի կողմից գերիշխող դիրք գրավող են ճանաչվել «Արաքս թռչնաֆաբրիկա», Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ