News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հազիվ թե Իրանը Սիրիայի կողմից ուղղակի ռազմական գործողություններ սկսի, եթե ռազմական միջամտություն իրականացվի: Օգոստոսի 29-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը:

«Առայժմ վստահորեն չի կարելի ասել, որ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ կսկսվեն: Սակայն այդ դեպքում, դրանք տեղային բնույթ կրելուց բացի, կարող են տարածվել նաեւ հարեւան երկրներում: Այդ տեսանկյունից հասկանալի է, թե ինչու է Թեհրանը պաշտպանում Սիրիայի շահերը: Բայց, ամենայն հավանականությամբ, Իրանը անմիջականորեն չի մասնակցի ռազմական գործողություններին»,-հայտարարել է Մարկարովը:

Մերձավոր Արեւելքում Արեւմուքի քաղաքականությունն այս կամ այն կերպով անդրադառնում է նաեւ Հայաստանի վրա, հավելել է նա: «Հիշեցնեմ այն դեպքը, երբ հայաստանյան մի շարք ընկերություններ մեղադրվել են Իրանին կրկնակի նշանակության ապրանքներ մատակարարելու մեջ»,-հիշեցրել է քաղաքագետը: Այնուամենայնիվ, հազիվ թե արեւմտյան երկրները Երեւանին բողոքներ ներկայացնեն՝ կապված Իրանի հետ համագործակցելու հետ: «Բոլորը հասկանում են, աշխարհաքաղաքական իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը: Իրանի հետ համագործակցությունը անհրաժեշտ է: Մյուս կողմից՝ այդ համագործակցությունը պայմանավորված է մեր արտաքին քաղաքական գերակայություններով»,-ընդգծել է քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ