News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հանրահայտ երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը անհանգստացած է այն փաստով, որ «Սիրիայում քիմիական զենքի կիարռման» ապացույցներ են հայտնաբերվել՝ այդ երկրում ներխուժում իրականացնելու եւ դա արդարացնելու համար:

«Իսկապես անհանգստացած եմ Սիրիայում քիմիական զենքի կիարռման «ապացույցներով», քանի որ դրանք ռազմական միջամտության  արդարացում են: «Երեւի» հիշո՞ւմ եք Իրաքի վերաբերյալ հավաքած ապացույցները»,-գրել է նա Facebook-յան էջում:

Երաժիշտը հարց է առաջադրում. Ինչո՞ւ պետք է Ասսադը քիմիական զենք կիրառեր, երբ նա է ղեկավարում, բացի այդ հենց իր երկրի տարածքում: «Ավելի բանական կլիներ այն ենթադրություն, որ դա արել է «Ալ-Քաիդան» կամ «Ալ-Նուսրան»՝ հակամարտությանը Արեւմուտքին խառնելու համար:Այս անգամ մարդկանց հնարավորություն տվեք իրենց աչքերով տեսնել ապացույցները: Թող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, այլ ոչ թե Անվտանգության խորհրդի մի քանի անդամները, որոշում կայացնի ռազմական միջամտության վերաբերրյալ»,-գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ