News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Այսօր առավոտյան ժամը 9-ից ԵՊՀ գլխավոր մուտքի աստիճանների մոտ սկսվեց ուսանողների բողոքի ակցիան՝ ընդդեմ ուսման վարձավճարների թանկացման (ֆոտոռեպորտաժ)։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներից պահանջեցին իջնել ատիճաններից եւ ակցիան շարունակել բակում։ Մոտ 10 րոպե տեւած վիճաբանությունից հետո ուսանողները համաձայնեցին իջնել աստիճաններից՝ պայմանով, որ ներքեւում ոստիկաններն իրենց բացատրեն, թե իրավական ինչ հիմքով են խոչընդոտում իրենց ակցիան։

Ներքեւում ոստիկանները նրանց բացատրեցին՝ քանի որ ակցիայի մասնակիցների թիվը գնալով մեծանում է, նրանք խանգարում են դասախոսների եւ ուսանողների ելումուտին։

Դրանից հետո էլ, սակայն, ոստիկաններն ուսանողներին հանգիստ չեն տալիս, անընդհատ հրահանգում են ավելի հեռու տեղ կանգնել՝ պատճառաբանելով, թե խոչընդոտում են անցուդարձին։

Ակցիայի մասնակիցներն ուսանողներին թռուցիկներ են պահանջում՝ հորդորելով միանալ իրենց։ Ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է։ Նրանց միանում են նոր ուսանողներ, ովքեր համալսարան էին եկել դասի նստելու։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ