News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզը կորցնում է իր գյուղատնտեսական նշանակության հողերը: Այս Մասին «էկոԼուրին» ահազանգել է Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը: Պատճառներից մեկը վերջին տարիների ընթացքում գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիաների իջեցումն է ավելի ցածր կատեգորիաների: «Այդպիսով հողի կադաստրային արժեքն է քչանում, և վաղը, եթե պետությունն այդ հողի վրա ինչ-որ ծրագիր է իրականացնում, որպես փոխհատուցում դրա արժեքն արդեն ցածր է»,- ասել է Գ. Պետրոսյանը: Հողերի կորստի մյուս պատճառն էլ, ըստ նրա, հողերի նկատմամբ պատշաճ խնամքի բացակայությունն է, ինչի արդյունքում հողերը դեգրադացվում են: «Մեր հողերը տարեց տարի փոխվում են: Եթե խորհրդային տարիներին կար հստակ ագրոնոմիա, կատարվում էր պարարտացում, ջրարբիացում, ապա այսօր դա ոչ ոք չի կատարում: Դա դրված է համայնքի վրա, իսկ համայնքը չի հասցնում նույնիսկ իր հասարակ հողի հարկը հավաքել»,- նշել է Գեւորգ Պետրոսյանը:

Շիրակի հողերին սպառնացող մյուս վտանգն էլ գերարածեցումն է: «Վերջին 2-3 տարիների ընթացքում, երբ ոչխարներին վաճառեցին Իրան, ժողովրդի մոտ ցանկություն առաջացավ մեծ քանակությամբ ոչխարներ պահել: Դա, իհարկե, մեծ ծանրաբեռվածություն է ենթադրում հենց հողային ռեսուրսների վրա, մանավանդ, որ մեր մոտ չկան արոտավայրերի կառավարման պլաններ, մենք չգիտենք` երբ է սկսվում արոտային շրջանը, երբ է պետք է կենդանուն դուրս թողնել և երբ ընդհանրապես չի կարելի»:

Տպել
Ամենաշատ