News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման համար երկար տարիներ պայքարած հայտնի գրող Մկրտիչ Մարկոսյանը հայտնել է, որ ցանկանում է Սուրբ Կիրակոսին վերադարձնել տարիներ առաջ հայտնաբեված պատմական Աստվածաշունչը:

Ստամբուլի հայկական Ակոսի փոխանցմամբ՝ դիարբեքիրցի հայ գրող Մկրտիչ Մարկոսյանը պատմել է, որ Աստվածաշունչը գտնվել է 2001 թվականին, երբ Սուրբ Կիրակոսի կիսափուլ վիճակում էր գտնվել: Նա նշել է, թե Աստվածաշունչը գտել են զուգարանի թղթերի համար թափված թղթերի կույտի մեջից:

Մկրտիչ Մարկոսյանի խոսքով՝ գտնված Աստվածաշունչը տպվել է 1690 թվականին, Վենետիկում:  Աստվածաշունչը գտնվելուց ի վեր, ես աչքի լույսի պես եմ այն պահել: Երբ իմացա Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու մի հատվածում հայերին վերաբերվող թանգարան է ստեղծվում, որոշել են այն Դիարբեքիր տեղափոխել,-ասել է Մկրտիչ Մարկոսյանը:

Նշենք,  որ Դիարբեքիրի քաղաքապետարանը  Սուրբ Կիրակոս եկեղեցու մի մասը դարձնելու է թանգարան, իր միջոցներով ապահովելու է հայերին պատկանած ցուցանմուշների ձեռքբերմանը, ինչպես նաեւ զբաղվելու է  այդ տարածքի խնամքով եւ պահպանությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ