News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ցավակցական հեռագիր է հղել Անանյանների ընտանիքին՝ Հայաստանի գրողների միության նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ:

«Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության հարստացման, ինչպես նաեւ հրատարակչական եւ գրական կյանքի կազմակերպման գործում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Լեւոն Անանյանի ընտանիքին, հարազատներին եւ գրական հանրությանը, որին նա ծառայեց մեծ նվիրումով ու եռանդով»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ