News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մաքսային միությանը միանալու նախագահի որոշումը ռացիոնալ էր, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների երեկվա հանդիպումը:

 «Ես քանիցս հայտարարել եմ, թե Հայաստանի համար որ քաղաքականությունն եմ ճիշտ համարում ՝ եվրոպական եւ եվրասիական ինտեգրման համատեքստում: Գլխավոր նպատակը պետք է լինի Հայաստանի եւ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Հենց սրանով պետք է ղեկավարվենք՝ ինչ քաղաքականություն էլ որ վարեն միջազգային ուժային կենտրոնները», – ասաց Բոստանջյանը:

Սրանից ելնելով, հավելեց նա, կան մի շարք գործոններ, որոնք կանխորոշում են Հայաստանի ընտրությունը:  «Եթե խոսենք ռազմական համագործակցության մասին, դա Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի շրջանակում գործընկերությունն է, ինչպես նաեւ Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայության նոր 49 տարիները: Տնտեսության առումով՝ գրեթե ամբողջ էներգետիկ օբյեկտները եւ գազամատակարարումը Հայաստանում ղեկավարում են ռուսական ընկերությունները: Նույնը վերաբերում է հեռահաղորդակցությանը», – նշել է Վ. Բոստանջյանը:

Թեեւ հայկական ստանդարտները եվրոպականի հետ ներդաշնակեցնելու փորձին, հայկական ապրանքները գոնե առաջին տարիներին չեն կարող բեկում առաջացնել եվրոպական շուկայում, հավելեց  տնտեսագետը: «Մեր արտահանման իրացման գլխավոր շուկան այսպես թե այնպես Ռուսաստանն է», –հավելեց նա:

Եւս մեկ ոչ պակաս կարեւոր կողմ. արտագնա աշխատողները, որոնք դրսից գումարներ են ուղարկում, հիմնականում Ռուսաստանից են:  «Հաշվի առնելով այս գործոնները՝ պետք է խոստովանել,  որ Հայաստանի նախագահը հանգամանքներին առավել համապատասխան որոշում է կայացրել: Միաժամանակ, սա չի նշանակում, թե մենք չենք կարող ընդունել այն ամեն ժամանակակիցն ու ցանկալին, ինչը մեր երկրին կտա եվրոպական ինտեգրացիան», – հայտարարեց Բոստանջյանը:

Նշենք, ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է միանալ Մաքսային միությանը, բայց զուգահեռ կշարունակի եվրոպական բարեփոխումները:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ