News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կտրուկ շրջադարձ ազատ ընտրություն չէր: Այս մասին հայտարարել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ներկայացուցիչ Մայքլ Քամբեքը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու որոշումը, գրում է «European Voice»-ը: Քամբեքը կոչ է արել ԵՄ-ին «Հայաստանի հետ աշխատելու նոր մեթոդներ գտնել, քանի որ վերջինս, երեւում է, որ ցանկանում է սերտորեն համագործակցել ԵՄ հետ, սակայն դրան, ամենայն հավանականությամբ, խոչընդոտում է երրորդ երկիր»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է անդամակցել Ռուսաստանի գլխավորած Եվրասիական մաքսային միությանը, ինչը պրակտիկորեն կկանխի ԵՄ հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումը, ինչի շուրջ արդեն տարիներ շարունակ բանակցություններ են տեղի ունեցել:

Ընդգծենք, որ Հայաստանն ավարտել է ԵՄ հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի տեխնիկական բանակցությունները, ինչի արդյունքում նոյեմբերի վերջին ԵՄ գագաթաժողովի ընթացքում պետք է համաձայնագրի նախաստորագրում իրականացվեր: ԵՄ-ն բազմիցս հայտարարել էր, որ Մաքսային միությանն անդամակցելը չի կարող համատեղվել ԵՄ հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի հետ:

Հայաստանի որոշումը հարապարակվել է «Մես քսանյակի» գագաթաժողովից երկու օր առաջ, որը սեպտեմբերի 5-6 կկայանա Սանկտ Պետերբուրգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ