News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանը մեծ տնտեսական օգուտ չի ստանա Մաքսային միությանն անդամակցելուց: «Վեդոմոստիին» է հաղորդել Քարնեգի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ մեկնաբանելով Մաքսային միությանն անդամակցելու որոշումը:

Նրա խոսքով՝ Երեւանի որոշումը եվրասիական ինտեգրման նախագծի իրականացման հարցում Ռուսաստանի լիակատար հաղթանակն է, հատկապես՝ կապված Ուկրաինայի եւ Բրյուսելի ներկայիս հարաբերությունների հետ: Հայաստանի որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ վերջինիս ռազմավարական համագործակցությունը, ղարաբաղյան խնդիրը: Մաքսային միությանն անդամակցելուց տարածաշրջանում ստատուս-քվոն չի փոխվի, Արեւմուտքը կքննադատի Երեւանի որոշումը, սակայն ոչ երկար, կարծում է Մալաշենկոն:

Եվրասիական եւ եվրոպական նախագծերի պայքարում հաղթանակ տարավ ՀԱՊԿ-ն՝ չնայած Սարգսյանի մոտ շրջապատում սուր քննարկումներին, ասել է քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը: Հայաստանի նախագահի որոշումը նշանակում է, որ Պուտինի՝ Ադրբեջան կատարած օգոստոսյան այցից հետո, Երեւանը կասկածներ ունի, որ Ռուսաստանը շարունակելու է Հայաստանի անվտանգության երաշխավորը լինել, նշել է Վլասովը:

Հայաստանի տնտեսական շահը լինելու է այն, որ ռուսական ձեռնարկությունները կսկսեն, ի վերջո, արդիականացնել երկրում իրենց պատկանող ընկերությունները՝ այժմ դա քաղաքական դրդապատճառներով հիմնավորելով, ընդգծել է Վլասովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ