News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մաշտոցի պողոտայում՝ բոուլինգ կենտրոնի մոտակայքում, այսօր՝ սեպտեմբերի 5-ի գիշերը, մոտ 15 հոգի մահակներով ծեծի են ենթարկել Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակից Արման Ալեքսանյանին:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը եւ ավելացրեց, որ նրա հետ եղել են եւս երկու հոգի, սակայն նրանց հաջողվել է փախչել:

Երբ Արմանը հարցրել է, թե ինչու են ծեծում, արձագանքել են. ««Ինչո՞ւ եք  գնում քաղաքապետարան»:

«Նրանք հիմնականում սեւ շորերով սափրագլուխներ են եղել: Արմանի գլխի վրա 2-3 ուռած տեղ կա, ոտքն ու ծունկն է ուռել կաղալով է քայլում»,-ասաց Վահագն Մինասյանն ու նշեց, որ Արմանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտության, որից հետո ոստիկանությունում անձի հանդեպ ոտնձգության վերաբերյալ հաղորդում է տրվել:

«Սակայն նման գործողությունները չեն կարող խոչընդոտել նստացույցի շարունակությանը: Մենք ոստիկանության հետ կհամագործակցենք հանցագործներին հնարավորինս շուտ բացահայտելու հարցում»,- ավելացրեց Վահագն Մինասյանը:

Հիշեցնենք, որ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի առջեւ նստացույց են կազմակերպել եւ ի թիվս այլոց, որպես առաջնային խնդիր նշվում է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ