News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանը Հարավային Կովկասում ինտերնետից օգտվելու հարցում առաջատարն է՝ 44% ցուցանիշով: Այս մասին են վկայում «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» տվյալները:

Ըստ այդ տվյալների՝ 2012թ. վերջի դրությամբ Հայաստանի բնակչության  44%-ն ինտերնետից օգտվել է շաբաթական մեկ անգամ կամ ավելի հաճախ:

 2010թ. այս ցուցանիշը  28% էր: Ուշագրավ է, որ երկրում չեն մնացել մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչ է ինտերնետը:

Վրաստանում ամեն շաբաթ ինտերնետից օգտվում է բնակչության 35%-ը, ինտերնետի մասին չի լսել 6%-ը: Ադրբեջանում շաբաթը մեկ կամ ավելի հաճախ   ինտերնետից օգտվում է բնակչության 19%-ը, 12%-ն էլ դեռ չգիտի՝ ինչ է ինտերնետը:

Հայերի մոտ 25%-ը ինտերնետով նորություններ են կարդում, Վրաստանում այս ցուցանիշը  22% է, Ադրբեջանում՝ 16%:

Կազմակերպությունը նշում է, որ ինտերնետից ամենաշատն օգտվում են մայրաքաղաքների 18-ից 35 տարեկան բնակիչները, հայտնում է Digit.ru-ն:

Նաեւ պարզվել է, որ Վրաստանի բնակչության մեծ մասը եւ հայերի ու ադրբեջանցիների գրեթե կեսը հիմնականում օգտվում են սոցցանցերից, ինչպիսիք են «Օդնոկլասնիկի»-ն, Facebook-ը եւ MySpace-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ