News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ ձեռք բերված վերջին համաձայնությունը շախմատի լեզվով կոչվում է երկկողմանի քաղաքական ցուգցվանգ. այսինքն ` կողմերը պարտադիր քայլեր են անում, որովհետեւ իրավիճակն այնպիսին է, որ այդ քայլերը դանդաղ պարտության կարող են բերել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւ ավելացրեց, որ Ռուսաստանը հիմա պարտադրված քայլեր է անում:

Նրա խոսքով, դա նշանակում է, որ Ռուսաստանը դեռ կես դար կմնա Հայաստանում եւ միասին կպաշտպանենք մեր սահմանները: «Բայց դա նաեւ նշանակում է, որ Հայաստանն այլ քաղաքական ուղղություն ընտրելու մեջ կլինի կաշկանդված»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը:

Նա նաեւ զարմանք հայտնեց, թե երբ Թուրքիան հրաժարվեց հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելուց, ինչու դուրս չեկան եւ բողոքեցին նրա դեմ, քանի որ դա Եվրամիության հետ ամենակարճ ճանապարհն էր:

Նշենք, որ ըստ էության, Ադիբեկյանը սոցիոլոգիայից սահուն անցում է կատարել քաղաքագիտության ոլորտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ