News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Անհայտ վարորդը 24 րոպեում մեքենայով պտտվել է նյույորքյան Մանհեթենի շուրջը, որը երեք րոպեով գերազանցում է նախորդ ոչ պաշտոնական ձեռքբերումը: Տղամարդը, որը հայտնի է միայն AfroDuckProduction նիքով, հայտարարել է, որ կարողացել է նոր ռեկորդ սահմանել, թեեւ ստիպված է եղել 6 անգամ կանգ առնել կարմիր լույսի տակ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Fox News-ը:

Մեքենայի ընթացքի միջին արագությունը (նշվում է, որ դա եղել է BMW Z3, այլ տեղեկություններով՝ BMW Z4) կազմել է մոտ 106 կմ/ժամ, այնինչ թույլատրելի առավելագույն արագությունը ճանապարհներին կազմում է մոտ 70 կմ/ժամ: Ընդհանուր առմամբ՝ վարորդը կտրել է 45 կմ:

Ներկայումս ռեկորդի հեղինակին, որը գերազանցել է արագությունը, փնտրում է ոստիկանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ