News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, հաշվի առնելով Սիրիայում հայ ազգաբնակչության եւ Սիրիայի ամբողջ բնակչության ճակատագրի համար ամերիկահայերի անհանգստությունը ,  ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցչիների պալատի անդամներին կոչ է արել դեմ հանդես գալ Սիրիային հարվածելու թույլտվությանը: Այս մասին հաղորդում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կայքը:

«Մենք՝ ամերիկահայերս, ցանկանում ենք մեր ձայները միացնել մեր այն համաքաղաքացիների ձայներին, որոնք դեմ են, որպեսզի ԱՄՆ ռազմական հարված հասցնի Սիրիային եւ բռնության ծավալում թույլ տա: Դա, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ խնդիրներ կառաջացնի եւ լրացուցիչ լուրջ բարդություններ կպատճառի քրիստոնեական համայնքներին, այդ թվում՝ Սիրիայի հայ փոքրամասնությանը»,-ասել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:

Ամերիկացի օրենսդիրներին ուղղված նամակներում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ընդգծել է. «Կարծում ենք, որ ամերիկյան հարվածները չեն նպաստելու մեր ազգային շահերի առաջխաղացմանը, ԱՄՆ դիրքերի բարելավմանը, օրենքի գերակայության միջազգային համակարգի ամրապնդմանը, ինչպես նաեւ այդ կենսականորեն կարեւոր տարածաշրջանում կայունության, հումանիտար եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը: Հուսով ենք, որ մեր կառավարությունը կհասնի դիվանագիտական կարգավորման եւ կամրապնդի մեր երկրի կոչը՝ կապված քաղաքացիական հասարակության վրա ցանկացած հարձակումները դադարեցնելու, ռազմական թիրախների դեմ ռազմական օպերացիաները սահմանափակելու եւ բռնությունից զերծ մնալու, քրիստոնյաների եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ ահաբեկումները եւ խտրականությունները դադարեցնելու հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ