News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հանդիպում է ունեցել բարերար Ռուբեն Վարդանյանի եւ նրան ուղեկցող անձանց հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բանկային համակարգի, մշակույթի  եւ զբոսաշրջության ոլորտների զարգացմանը: Երկուստեք նշվել է վերոհիշյալ ոլորտներում խոստումնալից հեռանկարների առկայությունը եւ այս ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ