News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

1956թ Mercedes 300SL Gullwing-ը Լոնդոնի RM Auctions-ում տեղի ունեցած աճուրդում վաճառվել է 1.15 մլն դոլարով:

Արծաթագույն Mercedes Gullwing-ը Mercedes-Benz մակնիշի 54 ավտոմեքենաներից ամենաթանկարժեք լոտն է եղել: Նոր սեփականատիրոջ անունը չի նշվում, հաղորդում է Bloomberg Businessweek-ը: Աճուրդի է հանվել նաեւ 1938թ Mercedes-Benz 540 K Cabriolet A-ն:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», սեպտեմբերի 9-ին վաճառքի կհանվեն Ferrari, Rolls-Royce, Bentley, Jaguar մակնիշի ավտոմեքենաներ՝ արտադրված տարբեր տարեթվերի: Վաճառքի է հանվելու նաեւ 007 գործակալի մասին պատմող ֆիլմերից մեկի ավտոմեքենան՝ 007 Lotus Esprit «Submarine Car»-ը: Վերջինս գնահատվում է 650-950 հազար ֆունտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ