News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, ինչպես եւ նախորդ տարի, գլխավորել է QS-ի համաշխարհային 200 լավագույն բուհերի ցանկը, վկայում են QS Quacquarelli Symonds-ի տվյալները:

Վարկանիշի տվյալներով՝ Հարվարդի ու Քեմբրիջի համալսարանները փոխվել են տեղերով. Հարվարդը երկրորդ հորիզոնականում է, Քեմբրիջը՝ երրորդ: Հետո գալիս է Լոնդոնի Համալսարանական քոլեջը, Լոնդոնի Կայսերական քոլեջը, Օքսֆորդը, Սթենֆորդի համալսարանը, Յեյլի համալսարանը, Չիկագոյի համալսարանը: Տասնյակը եզրափակում են Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտն ու Փրիսթոնի համալսարանը:

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը լավագույն 200-յակում ընդամենը 120-րդն է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ամեն տարի QS-ը գնահատում է մոտ 3 հազար բուհ՝ նրանցից ընտրելով լավագույնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ