News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին եւ նրա հետ քննարկել հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են նաեւ այդ բնագավառում Հայաստանի եւ Արցախի կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ