News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իտալական ընկերությունը պատրաստվում է Ղարաբաղում «Versace»-ի համար պատվերներ կարել: Ինչպես  NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ վարչապետ Արթուր Աղաբեկյանը, ընկերության ներկայացուցիչները սեպտեմբերի 11-ին կժամանեն  Ստեփանակերտ ու կծանոթանան աշխատանքի պայմաններին:

«Մենք պատրաստ ենք նրանց տրամադրել 3.5 հազար քառակուսի կմ տարածք Ղարաբաղի նախկին մետաքսի կոմբինատում, որտեղ արդեն աշխատում է թեթեւ արդյունաբերության 4 ընկերություն»,- հայտարարել է Ա. Աղաբեկյանը: Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ծրագրում է կոմբինատի տարածքում ստեղծել թեթեւ արդյունաբերության տարբեր ճյուղերի մի խումբ: Այժմ արդեն այնտեղ գործում են մետաքսե մանվածքի, հագուստի պարագաների, ինչպես նաեւ ձեռագործ գորգերի արտադրամասեր: Սակայն վարչապետն հավելել է, որ կառավարությունը պատրաստ է տեղեր հատկացնել տեքստիլ արդյունաբերության ցանկացած ընկերության, այդ թվում նաեւ բամբակի մշակման ու գործվածքի ներկման համար: «Մենք մտադիր են ստեղծել թեթեւ արդյունաբերության «ողկույզ», որտեղ կազմակերպությունները կարող են համագործակցել մեկ տանիքի ներքո»,- ավելացրել է նա:

Նրա խոսքով, ընկերությունը էական հարց չի համարում պատրաստի ապրանքի տեղափոխումը: «Նրանց համար կարեւոր են հարմար պայմանները, ինչն էլ մենք պատրաստ ենք ապահովել»,- հավելել է Աղաբեկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ