News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի հետ, որտեղ նրանք ներկայացրել են իրենց երկրների տնտեսական իրավիճակը` նախանշելով նաեւ ապագայի ակնկալիքները:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բելգիայի վարչապետը ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ Եվրոպայի ընդհանուր տնտեսական իրավիճակի կայունացման համար առկա են զգալի դրական ազդակներ:

Այնուհետեւ Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն հետաքրքրվել է Հայաստան-Եվրոպական միություն, ինչպես նաեւ Հայաստան-Մաքսային միություն հարաբերություններով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը շարունակելու է ինտեգրացիոն գործընթացները նաեւ եվրոպական ուղղությամբ եւ շարունակելու է բարեփոխումներ իրականացնելու իր վճռականությունը, հույս հայտնելով, որ այս հարցում Բելգիան նույնպես իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին։

Երկու երկրների վարչապետերն անդրադարձել են նաեւ երկկողմ համագործակցությանը, մասնավորապես բելգիական կողմի օժանդակությամբ ստեղծվող արագացուցչին, որը նախատեսված է Երեւանում կառուցվող օնկոլոգիական ախտորոշիչ կենտրոնի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ