News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի «Արմենիա-մարիոթ» հյուրանոցում սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել Առողջ սկիզբ. Հայաստանի հաշմանդամ-երեխաների իրավունքների պաշտպանություն» ծրագրի փակումը:

Փակման արարողությանը ելույթ են ունեցել առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը, «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, պատգամավոր Արա Բաբլոյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, ինչպես նաեւ «Արեւելք առա քելություն» կազմակերպության գլխավոր տնօրեն Քիմ Հերցները եւ կազմակերպության հայկական գրասենյակկի տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանը:

Հիշեցնենք, որ «Առողջ սկիզբ» ծրագիրն իրականացվել է 2006-2013թթ ընթացքում՝ Արմավիրի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի համայնքներում: Ծրագրի իրագործմանն աջակցել են «Արեւելք առաքելություն» դանիական հումանիտար կազմակերպությունը, «Արաբկիր» բժշկական կենտրոնը, «Հույսի կամուրջ» եւ մի շարք այլ ՀԿ-ներ՝ Դանիայի Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագիրն ուղղված է եղել կանխելու մանկական հաշմանդամությունը, պաշտպանելու հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, բարելավելու նրանց առողջական վիճակն ու սոցիալական միջավայրը, նպաստելու հասարակությանը նրանց լիարժեք ինտեգրմանը եւ փոխելու հասարակության վերաբերմունքը հաշմանդամության նկատմամբ:

Ծրագրի շրջանակներում բացահայտվել են հատուկ կարիքներով երեխաներ, իրականացվել է վաղ միջամտություն եւ բուժում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ