News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի եւ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան թեւի պատվիրակության անդամները կայցելեն Հայաստան եւ Արցախ:

Պատվիրակության անդամները հանդիպումներ կանցկացնեն պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաեւ կայցելեն Հայաստանի եւ Արցախի տեսարժան վայրեր: Այցելությունը նախատեսված է սեպտեմբերի 15-24-ին:

«Մենք հույս ունենք, որ այս տեսակի մեջ առաջին առաքելությունը կնպաստի Հայաստանի եւ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի միջեւ քաղաքական շփումների ամրապնդմանը, որը հարյուր հազարավոր հայերի համար տուն է դարձել»,-հայտարարել է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը:

Պատվիրակության կազմում են ինչպես Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, այնպես էլ Լոս Անջելեսի խորհրդի անդամներ: «Հայաստանին վերաբերող խնդիրների մասին տեղեկատվական աջակցությունն իմ կողմից վերցված պատասխանատվության անխախտելի մասն է, որպես օրենսդիր ժողովի անդամի եւ ամերիկահայի»,-նշել է Ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ