News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

88 տարեկան հասակում մահացել է գործարար եւ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Գաֆեսճյան թանգարանից:

Այլ մանրամասներ նրանք չհայտնեցին՝  նշելով, որ դրանք ճշտվում են:

Նշենք, որ Ջերարդ Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականի ապրիլի 26-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Միացյալ Նահանգների Ատլանտյան եւ Խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերում: Զորացրվելուց հետո ավարտել է Նյու-Յորքի «Hunter» քոլեջը` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան. ապա ուսանել է իրավագիտություն եւ պաշտպանելով թեզը` ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան: 1952-ին աշխատանքի է անցել «West Publishing» ընկերությունում, որտեղից էլ սկսվել է նրա «աստղային կարիերան»: Աշխատել է որպես խմբագիր: 1960-ին տեղափոխվել է Մինեսոտա, որտեղ զբաղեցրել է “West Publishing”-ի գովազդային բաժնի ղեկավարի պաշտոնը, ապա մարկետինգի գծով փոխնախագահի, վաճառքի գծով եւ կառավարության հետ կապերի փոխնախագահի պաշտոնները եւ վերջապես դարձել է գործադիր փոխնախագահ եւ տնօրենների խորհրդի անդամ: Հիմնել եւ ղեկավարել է «West Art and Law»-ն, որի համար ստացել է հեղինակավոր «Business and Arts» մրցանակը: 1996 թվականին Գաֆեսճյանը հիմնել է «Գաֆեսճյան Ընտանիք Հիմնադրամը», որի նպատակն է ապահովել հայերի բարեկեցությունը, հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրել մի շարք հայկական կազմակերպությունների, նախաձեռնել ծրագրեր:  Ջերարդ Գաֆեսճյանը ամուսնացած է Կլեոյի հետ, ում հանդիպել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Գաֆեսճյանները ունեն երկու զավակ` Քեթլինը եւ Թոմասը, թոռ`Քերին, եւ երկու ծոռ`Սամուելը եւ Էլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ