News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Toyota կոնցեռնի նախկին նախագահ Էյձի Տոյոդան մահացել է Տոկիոյում՝ 100 տարեկան հասակում, սրտի կաթվածից:

Տոյոդան ընկերությունը գլխավորել է 1967-1982թթ: Հենց այդ ժամանակ է Toyota-ն դուրս եկել ավտոարտադրության համաշխարհային շուկա:

Մասնավորապես Տոյոդան ղեկավարել է Toyota Crown-ի արտադրությունը: Պաշտոնաթողությունից հետո նա զբաղեցրել է ընկերության խորհրդատուի պաշտոն եւ ղեկավարել Toyota Corolla մոդելի արտադրությունը: Այս մասին հաղորդում է «Polit.Ru»-ն:

Տոյոդան եղել է ընկերության հիմնադրի զարմիկը: Նա ունի երեք որդիներ, որոնք ղեկավարում են ընկերության մասնաճյուղերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ