News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հալեպում, ինչպես նաեւ ողջ Սիրիայի տարածքում, սկսվել է նոր ուսումնական տարին: Միավորվելով երկու դպրոցների տարածքներում, որոնք գտնվում են քաղաքի համեմատաբար անվտանգ գոտիներում, իրենց աշխատանքներն են սկսել նաեւ հայկական դպրոցները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հալեպի հայկական համայնքից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դպրոցները կաշխատեն երկու հերթով: Սահակյան եւ Զավարյան ազգային գիմնազիաները կգործեն Զավարյան գիմնազիայի շենքում: Մեկ գիմնազիա, ինչպես նաեւ Հայկազյան եւ Գյուլբենկյան ազգային գիմնազիաները դասեր կանցկացնեն Գյուլբենկյան գիմնազիայի շենքում:
Բացի այդ, հաղորդվում է, որ աշակերտների մեծ մասը ցանկություն են հայտնել դպրոց հաճախել:

Վերջին օրերին Հալեպի որոշ շրջաններում վերականգնվել է ջրամատակարարումը եւ էլեկտրականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ