News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Լիտվայի Վիլնյուս քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Դուբինգայ հանգստավայրում, սեպտեմբերի 6-14-ին, տեղի է ունեցել Աստղագիտության 18-րդ Միջազգային Օլիմպիադան, որին մասնակցել են նաեւ Հայաստանի պատանիները։

Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ օլիմպիադային մասնակցում էին 18 երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Մոսկվայի մարզ, Ուկրաինա, Լիտվա, Ղրիմ, Չինաստան, Կորեա, Իտալիա, Թաիլանդ, Ինդոնեզիա, Հնդկաստան, Բանգլադեշ, Ռումինիա, Էստոնիա, Շվեդիա, Բուլղարիա, Ղազախստան) ժամանած 89 պատանիներ։ Մեր երեխաներից 4-ը բրոնզե մեդալի են արժանացել։ Մեդալակիրներն էին՝ Մամբրեյան Վարդգես (ֆիզմաթ. դպրոց), Վասիլյան Արսեն (ՀՊՃՀ), Թոփչյան Հրանտ (ֆիզմաթ. դպրոց), Սողոմոնյան Հայկ (ֆիզմաթ. դպրոց)։

Թիմի ղեկավարներն էին Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակից, Ֆիզմաթ դպրոցի ուսուցչուհի, Օլիմպիական թիմի ղեկավար Մարիետտա Գյուլզադյանը եւ Երեւանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Էմիլյա Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ