News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Ցեղասպանությունների եւ պատերազմների ազդեցությունը մարդկանց օրգանիզմի գենետիկ փոփոխության վրա» թեմայով միջազգային առաջին կոնֆերանսը մեկնարկում է Երեւանում` սեպտեմբերի 20-ին: Կմասնակցեն գիտնականներ ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Ռումինիայից, Նիդեռլանդներից, Մոլդովայից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Ռուսաստանից եւ Հայաստանից: 

Կոնֆերանսի հիմնական թեման է սթրեսն ու դրա հետ կապված վարքի խանգարումները, սակայն այնտեղ գլխավոր տեղ կզբաղեցնի հատուկ նստաշրջանը՝ նվիրված հետվնասվածքային սթրեսային խանգարումներին եւ նրան, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ ցեղասպանություններն ու պատերազմերը մարդկանց գենետիկ  մակարդակում: Հետվնասվածքային սթրեսային խանգարումը (PTSD - post-traumatic stress disorder) հիվանդություն է, որն առաջանոմ է հոգեբանական տրավմատիկ իրավիճակներից հետո: Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գոյություն ունի գենետիկական հակում ՀՎՍԽ-ի նկատմամբ, եւ այդ հակումը կարող է առաջանալ գենետիկ մուտացիաների պատճառով, հատկապես, եթե դրանք տեղի են ունեցել մանկության տարիներին:  Իսկ դա նշանակում է, որ ցեղասպանությունները եւ պատերազմներն ազդում են ոչ միայն անմիջականորեն դրանք վերապրած մարդկանց կյանքի, այլեւ հետագա սերունդների վրա:

Երկօրյա կոնֆերանսը տեղի կունենա Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, այն կազմակերպվել է Սթրեսը եւ վարքը միջազգային  կազմակերպության (International Stress and Behavior Society),  հոլանդական Metris B.V. ընկերության, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի փորձարարական բժշկության ինստիտուտի եւ ՀԳԱ-ի ֆիզիոլոգիայի ինստիտուտի կողմից: Օժանդակում է նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ