News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հարավային Կորեայում՝ Ինչոն օդանավակայանից ոչ հեռու, կհայտնվի աշխարհում առաջին անտեսանելի երկնաքերը: GDS Architects ամերիկյան ընկերությունը արդեն աշխատում է Tower Infinity-ի դիզայնի շուրջ: Շինության բարձրությունը կկազմի 450 մետր: Նոր երկնաքերը կռադնա աշխարհի 6-րդ ամենաբարձր շինությունը:

Շինությունն անտեսանելի կլինի լուսադիոդային ֆասադների համակարգի միջոցով, որոնց վրա օպտիկական տեսախցիկներ կտեղադրեն, որոնք իրական ժամանակում կփոխանցեն այն, ինչ տեղի է ունենում շինությունից դուրս: Այսպիսով, պատրանք կստեղծվի, որ երկնաքերը գոյություն չունի, հաղորդում է URBANUS.ru-ն:

Շինարարությունը, որը կսկսվի հաջորդ տարի եւ կավարտվի 2016-ին, կարժենա 277 մլն դոլար: Շինության ներսում կբացվեն ռեստորաններ, կինոթատրոն, ակվապարկ եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ