News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի խոսնակ Ջոն Փերեզի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, թե հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ողջունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի միջեւ ձեւավորվող համագործակցությունը: Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել նաեւ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամներին` 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Կալիֆորնիայի հայ համայնքի կյանքին եւ նրա կարեւոր ներդրմանը նահանգի զարգացման գործում:

Իր հերթին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի խոսնակ Ջոն Փերեզը շնորհակալություն է հայտնել հայոց հոգեւոր կենտրոնում ջերմ ընդունելության համար` իր խոսքում մասնավորապես անդրադառնալով այցի նպատակին եւ Հայ Եկեղեցու դերակատարությանը համայն հայության կյանքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ