News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մաքսային միությանը միանալու աշխատանքներն արագացնելու համար ՀՀ կառավարությունը 7 աշխատանքային խումբ կստեղծի: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը:

Խմբերից յուրաքանչյուրը կզբաղվի որեւէ հարցով՝ իրավական, սակագնային կարգավորման, ոչ սակագնային կարգավորման տեխնիկական կարգավորման (որակի ենթակառուցվածքներ), հարկային ու մաքսային, մրցակցությա եւ այլն:

Կ. Մինասյանը նշեց, որ Մաքսային միությունում ընդամենը 32 տեխնիկական կանոնակարգ է գործում, իսկ Հայաստանում դրանք ավելի շատ են:

«Նպատակահարմար էր ստեղծել յոթ խումբ, որպեսզի ամեն մի ոլորտը մանրամասն ուսումնասիրվի: Այդ խմբերը լինելու են միջգերատեսչական եւ լրացուցիչ ծախսեր չեն ենթադրում, բացառությամբ թարգմանչական աշխատանքների, որը հանձնարարել ենք արդարադատության նախարարությանը»,- ասաց փոխնախարարը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ քննարկումներից ու հանձնաժողովների աշխատանքից հետո պարզվի, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում միանալ Մաքսային միությանը, Կարինե Մինասյանը պատասխանեց, որ որոշումն արդեն կայացված է:

Եվրամիության հետ համագործակցության մասին փոխնախարարն ասաց հետեւյալը. «Ես կարծում եմ, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հնարավոր է ԵՄ հետ համագործակցությունը շարունակվելու է: Մենք պետք է ուղղակի այնպես անենք, որ մեր համագործակցությունները երկու ուղղությամբ չհակասեն մեկը մյուսին: Ես համոզմունք ունեմ, որ Մաքսային միությանը միանալն այսօրվա դրությամբ շատ ավելի ճիշտ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ