News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր պանթեոն այցելած երկրի բարձրագույն ղեկավարության, ԱԺ պատգամավորների ու, մասնավորապես, Սամվել Ալեքսանյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար «տոնական» տրամադրություն է ապահովել զոհված երկու ազատամարտիկների մայրը։ Նա հերթով հետապնդել է աշխարհիկ եւ հոգեւոր իշխանության բոլոր ներկայացուցիչներին՝ պահանջելով իրեն բնակարան տալ։ Միայն Տարոն Մարգարյանին չի հաջողվել խույս տալ կնոջ հետապնդումներից, ու նա ստիպված խոստացել է. «Կգաս, կնայենք»։ Դրանից հետո էլ տիկին Անահիտը չէր հանգստանում, դժգոհում էր, որ իրեն խոստացել է օգնել նաեւ Դավիթաշեն վարչական շրջանի պատգամավոր Արթուր Գեւորգյանը, բայց իր 14 հոգանոց ընտանիքը շարունակում է բնակվել ավտոտնակում։

Ամբողջ ընթացքում նրան փորձում էր հանգստացնել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ մեկ համոզելով, մեկ՝ խոստանալով, մեկ-մեկ էլ՝ թեւից քաշելով։

«Քառասուն տարի ա՝ մենակ էս տղեն ա ինձ օգնել»,- բղավում էր տիկինը՝ մատնացույց անելով Սամվել Ալեքսանյանին, բայց նրանից էլ էր դժգոհ. պահանջում էր տալ խոստացած «երկու ամսվա փողը»։

«Հո դու բա՞ն չես»,- ժպտալով հանգստացնում էր նրան Ալեքսանյանը։ «Էս ի՞նչ արեցիր, էս անելո՞ւ բան էր, որ դու արեցիր, հատուկ շոու անելու համար ես եկել»,- ասում էր պատգամավորը։

Տիկին Անահիտը հանգստացավ միայն այն ժամանակ, երբ Սամվել Ալեքսանյանը հեռացավ։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ