News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում ձերբակալել են երկու դեռահասի այն բանից հետո, երբ նրանք սրով հարձակվել են նրանցից մեկի մոր վրա: Նախնական համաձայնությամբ տղան առաջարկել է ընկերոջը սպանել իր մորը, իսկ մյուս ընկերն էլ առաջարկել է ուտել նրա լյարդը, սեպտեմբերի 18-ին հաղորդել է Սփոքանի շրջանի ոստիկանապետի ներկայացուցիչը:

Այդ միջադեպի համար պատասխանատում Սփոքան-Վելլիի փրկարար ծառայության աշխատակիցները հաղորդել է, որ վիրավոր ու արյունաքամ եղած կնոջը հայտնաբերել են սեպտեմբերի 17-ին մահճակալի վրա, որի կողքին գտնվել են երկու դանակ ու ծռված բռնակով սուր: Սեպտեմբերի 18-ին կնոջը հիվանդանոց են տեղափոխել. Այժմ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն, հաղորդում է պատգամավոր Քրեյգ Չեմբերլինը: Կնոջ անձը հաստատված չէ:

Իրավապահ մարմինների աշխատակիցները որոշել են սկսել 13 ու 14 ամյա ընկերների որոնման աշխատանքները, որոնք հանցանքի վայրից փախուստի են դիմել, հաղորդում է «Huffingtonpost.com»-ը:

Մարդասպան տղայի ընկերոջ հայր կարծել է, թե որդին հյուր է գնացել ընկերոջը: Նույն օրը նա նկատել է, որ անհետացել են իր Dodge Durango մակնիշի ավտոմեքենայի բանալիները:

Որոշ ժամանակ անց հաջողվել է պարզել ագրեսիվ անչփահասների գտնվելու վայրը, որոնք մեքենայով մոտեցել են կնոջ տանը, ներխուժել ու հարձակվել նրա վրա: Հոր մեքենան վարել է 14-ամյա դեռահասը:

Քիչ անց 13-ամյա դեռահասը խոստովանել է, որ առաջարկել է ընկերոջ սպանել մորը՝ գտնվելով հոգեմետ դեղահաբերի ազդեցության տակ: Մասնագետներն այժմ պարզում են, թե ինչ դեղահաբեր է ընդունել տղան:

Դեռահասը հայտարարել է, որ սթափ վիճակում նա նման քայլի երբեք չէր գնա:

Սփոքանի շրջանի ոստիկանապետի ներկայացուցչին դեռահասը նաեւ պատմել է, որ ընկերն իրեն համոզում էր ուտել մոր լյարդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ