News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը մասնակցելուց հետո այցելել է Մայր Աթոռում բացված Մեծ եղեռնի նահատակ, հայ անվանի մտավորական Ռուբեն Սեւակի անվան թանգարան:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շրջել է թանգարանում, ծանոթացել ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանի ջանքերով ստեղծված թանգարանի բացառիկ եւ արժեքավոր հավաքածուին, որը ներառում է Ռուբեն Սեւակին պատկանող անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական ցուցանմուշներ եւ հայ արվեստի արժեքավոր բազմաթիվ գործեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ