News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի 55 երկիր այցելել: Մեր երկիրը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը Վիզային սահմանափակումների ինդեքսում: Հայաստանի հետ նույն հորիզոնականում են Բենինը, Կոտ-դ-Իվուարը, Սենեգալը եւ Մավրիտանիան: Նոր զեկույցը հրապարակել է Henley & Partners խորհրդատվական ընկերությունը, որը վերլուծել է 219 երկիր:

Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 173 երկիր: Այդ ցուցանիշներով վերոհիշյալ երկրներն առաջին հորիզոնականում են: Երկրորդ հորիզզոնականում են Դանիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը եւ ԱՄՆ-ն:

Ռուսաստանը 41-րդն է, որի համար բաց է 95 երկիր: Ադրբեջանցիները կարող են այցելել 56 երկիր, վրացիները՝ 60:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ