News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվը 2013 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 48 832 մարդ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2013 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Թուրքիա մեկնած հայաստանցիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,8 տոկոսով կամ 1234-ով։

Միայն 2013-ի օգոստոսին Թուրքիա է այցելել 12 711 հայաստանցի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 8,33 տոկոսով  եւ ռեկորդային ցուցանիշ է մեկ ամսում Թուրքիա այցելած հայաստանցիների թվով: Նախկինում  նման ցուցանիշ չէր գրանցվել: 2012-ի օգոստոսին Թուրքիա էր այցելել  11 734 հայաստանցի։

Նշենք, որ  2012-ի ընթացքում Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը կազմել է 70 956։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ