News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԿԳՆ-ն միջազգային կազմակերպություններին դիտարկում է որպես կարեւոր գործընկեր եւ ակնկալում, որ համատեղ ծրագրերն ավելի կընդլայնվեն՝ դառնալով թիրախային: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Ահրենսի եւ ԱՄՆ զարգացման գործակալության ներկայացուցիչ Անի Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ-ի ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ նախատեսվող ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են կրթության համակարգից դուրս մնացած երեխաների` կրթական կարիքների գնահատման եւ գիշերօթիկ խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու գործընթացին առնչվող խնդիրներին: Ծրագիրը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների եւ սոցիալական ծառայությունների հետ, նախատեսվում է փորձարկել Լոռիի եւ Տավուշի մարզերում: Այս համատեքստում կրթությունից դուրս մնացած երեխաների աջակցության համար կարեւորվել է սոցիալական գործոնն ու ներառական կրթության կազմակերպումը: Նշվել է, որ ՀՀ ԿԳՆ-ի եւ UNICEF-ի կողմից մշակվում է երեխաների կրթական կարիքների գնահատման նոր համակարգ՝ հիմնված ֆունկցիաների միջազգային դասակարգման ժամանակակից մեթոդաբանության վրա: Նախարար Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը, որը նախատեսում է, ներառական կրթության կազմակերպման ավելի լայն հնարավորություն: Ներկայացնելով նախատեսվող ծրագրերը՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը կարեւորել է նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ դպրոցական շենքերի սեյսմակայունության գնահատման ծրագիրը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ համագործակցության ու համատեղ ծրագրերին առնչվող մի շարք աշխատանքային հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ