News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Բելառուսի երաժշտական ակադեմիայի միջեւ համագործակցության պայմանագիր է ստորագրվել: Այն Մինսկում անցկացված  ԱՊՀ երկրների անդամ պետությունների ստեղծագործ եւ գիտական մտավորականության VIII համաժողովի ընթացքում ստորագրել են երաժշտական երկու բուհերի ռեկտորները:

NEWS.am-ի թղթակցին Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը հայտնեց, որ փաստաթուղթը վերաբերում է կրթական ծրագրերի մոտեցմանը, դասախոսություններին, ուսանողների փոխանակմանը, երկու երկրներում միմյանց դիպլոմների փոխադարձ ճանաչմանը:

Շահեն Շահինյանի խոսքով` կոնսերվատորիան արդեն մոտ երեք տասնյակ նմանատիպ պայմանագրեր ունի արտերկրի կոնսերվատորիաների հետ:

 «Կարծում եմ` հետաքրքիր համագործակցություն է սպասվում` հաշվի առնելով այն, կապերն ավանդական են` ինչպես Մոսկվայի եւ Կիեւի գործընկերների դեպքում», - հավելել է ռեկտորը:

Համաժողովի շրջանակում նաեւ ԱՊՀ անդամ պետությունների կոնսերվատորիաների եւ երաժշտական ակադեմիաների ռեկտորների նիստ է կայացել:

Շահեն Շահինյանը շնորհակալություն է հայտնել Հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդին, որի շնորհիվ հնարավոր դարձավ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ