News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ստամբուլում, սեպտեմբերի 27-ի առավոտյան, ոստիկանության համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալվել են «Բեշիքթաշ», «Գալաթասարայ» եւ «Ֆենեբահչե» ֆուտբոլային ակումբների երկրպագուներ, այդ թվում ֆան ակումբների առաջնորդներին:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության կողմից քաղաքի մոտ 200 հասցեներում 500 ոստիկանների ուղեկցությամբ իրականացված խուզարկությունների արդյունքում ձերբակալվել են երեք հայտնի ակումբների 80 երկրպագու: Ձերբակալվածների մեջ  է նաեւ «Բեշիքթաշ»  Çarşı ֆան ակումբի առաջնորդ Ալեն Մարկարյանը:

Թուրքիայում մեծ աղմուկ հանած ձերբակալությունների հետ կապված Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը նշել են, թե ձերբակալվածները կասկածվում են երկրպագուների շրջանում կազմակերպված հանցանքներ իրականացնելու մեջ:

Նշենք, որ «Բեշիքթաշ» Çarşı ակումբը հայտնի է հակակառավարական ցույցերին ակտիվ մասնակցությամբ: Վերջին շրջանում Գեզի այգու իրադարձություններում Çarşı ակումբի անդամներն աչքի են ընկել ոստիկանության բռնությունների դեմ խիստ դիմակայությամբ, նույնիսկ ոստիկաններից խլել էին ջրցան մեքենա:

Ալեն Մարկարյանը ծնվել է 1966-ի հունիսի 30-ին Ստամբուլում։ Ղեկավարում է 1982-ին ստեղծված «Բեշիքթաշ» ֆուտբոլի եւ բասկետբոլի ակումբների երկրպագուների  Çarşı ակումբը, որը աշխարհում հայտնի է տրիբունաներում կազմակերպած յուրօրինակ շոուներով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ