News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի ընտանիքին:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ժողովրդական արտիստ, հասարակական գործիչ, հայ ազգի արժանավոր զավակ Սոս Արտաշեսի Սարգսյանի մահվան մասին:

Սոս Սարգսյանը մեծ մտավորական էր, մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու պատվավոր առաքելությանը:

Անգնահատելի է Սոս Սարգսյանի ներդրումը հայկական մշակույթի զարգացման, բազում սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում: Իր անսպառ տաղանդի եւ փայլուն աշխատանքի շնորհիվ նա հարգանք ու ճանաչում է վաստակել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս:

Մեծ է Սոս Սարգսյանի ավանդը նաեւ Արցախյան ազգային-ազատագրական շարժման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման գործում: Նա միշտ եղել է Արցախի հետ՝ ըստ ամենայնի աջակցելով մեր պետականաշինության գործընթացին:

Արցախում բարձր են գնահատել Սոս Սարգսյանի հայրենանվեր գործունեությունը՝ պարգեւատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով եւ այլ պետական պարգեւներով:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեզ բոլորիս՝ անդառնալի կորստի առթիվ:

Սոս Սարգսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ