News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը հարգում է Հայաստանի սուվերեն որոշումները: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողներին է հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները շարունակում են հիմնվել այն աշխծատանքի վրա, որն արդեն իրականացվել է վերջին 4 տարիների ընթացքում: «Մենք համագործակցության միջոց ենք փնտրում, որը չի հակասելու Հայաստանի նորմերին եւ պարտականություններին»,-ասել է Հրիսթեան՝ ելույթ ունենալով Բագրատաշենում նոր մաքսակետի հիմնարկեքին, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Պատասխանելով ԵՄ աջակցությամբ Հայաստանում մաքսային բարեփոխումների դերի մասին հարցին, Հրիսթեան ընդգծել է, որ այդ ծրագրերը շարունակում են կարրեւոր մնալ: «Աշխարհում կան առեւտրային տարբեր համակարգեր: Դրանց փոխգործակցության համար են անհրաժեշտ սահմանամերձ ենթակառուցվածքները: Չեմ կարծում, որ դա կարող է խանգարել մարդկանց եւ ապրանքների տեղաշարժին»,-հավելել է ԵՄ դեսպանը:

Նշենք, որ Բագրատաշենում նոր մաքսակետի շինարարությունը իրականացվում է EBRD-ի Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների հաշվին, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում տրամադրված գրանտների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ