News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռամիլ Սաֆարովի հերոսացումը հանգեցրեց բոլորի մոտ Ադրբեջանի նկատմամբ վստահության կորստի: Այս մասին NEWS.am, haynews.am եւ  tert.am գործակալությունների թղթակիցների հետ զրույցում ասել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը:

 «Երբեք պետք չէ մոռանալ, որ սպան քնած ժամանակ է սպանվել: Եվ այս ողբերգությունը չպետք է մոռացվի: Բոլորը, ում ես Ճանաչում էի, մեծ շոկ ապրեցին, երբ Ադրբեջանը հերոսացրեց  Ռամիլ Սաֆարովին: Սա շատ մտահոգիչ Մեսիջ է Ադրբեջանի երիտասարդ սերնդին՝ մարդասպանին հերոս համարելը», - ընդգծել է բարոնուհին:

Բարոնուհի Քոքսը հիշեցրել է, որ Հունգարիայում Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազրկման էին դատապարտել: «Դա արդար պատիժ էր: Չգիտեմ, թե ինչու նրան վերադարձրին հայրենիք: Բայց գիտեմ, Ադրբեջանը խոստացել էր, որ Սաֆարովը կկրի պատիժը», - ամփոփել է Քերոլայն Քոքսը:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

Հայկական կողմը Ռամիլ Սաֆարովի գործով ՄԻԵԴ է դիմել ընթացիկ տարվա փետրվարին: Մասնավոր բողոքը ներկայացվել Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների եւ Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների կողմից: Բողոքը վերաբերում է Մարդու իրավունքների վերաբերյալ եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 14-րդ հոդվածներին: Բողոքի նախապատրաստմամբ զբաղվող աշխատանքային խմբի կազմում ներառվել են հայրենական եւ արտերկրյա մասնագետներ, այդ թվում` դատապաշտպան Նազելի Վարդանյանը, ով հայկական կողմը ներկայացրել է Բուդապեշտի դատական գործընթացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ