News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սոլթ Լեյք Սիթի շրջանի դատարանը մեղադրական վճիռ է կայացրել Ռիվերթոն քաղաքի (Յուտա նահանգ) գեղեցկության մրցույթի հաղթող, 18-ամյա Քենդրա ՄաքՔենզի Ջիլի նկատմամբ:

Պայթուցիկ պատրաստելու համար աղջկան դատապարտել են 200 ժամ ուղղիչ աշխատանքի եւ 500 դոլարի չափով տուգանք են սահմանել:

Նման պատիժ են կրելու նաեւ 18-ամյա գեղեցկուհու երեք ընկերները: Ըստ Huffington Post-ի, նրանց մեղադրում են ինքնաշեն «հեղուկ պայթուցիկ» պատրաստելու համար:

Ստացված զանգվածը նրանք լցնում էին պլաստիկե շշերի մեջ եւ փողոցում պայթեցնում: Պատանիներն ընդունել են մեղքը, բայց դատարանում հայտարարել են, որ իրենց արարքը համարում են «անմեղ չարաճճիություն»:

Սակայն այդ «չարաճճիության» համար, դատավճռի հրապարակումից հետո, Քենդրան ստիպված է եղել հրաժարվել իր «թագից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ