News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանում Չիրչիկ շրջանի ղեկավարը Ֆուրկատ Խայրուլաեւը սեպտեմբերի 22-ին ծեծվել է քաղաքացիներին բամբակի դաշտեր ուղարկելու ժամանակ, սակայն դեպքն արձագանք է ստացել  ավելի ուշ:

Ականատեսները պատմել են, որ պաշտոնյայի վրա հարձակվել է «Տոշվիլտրանստերմինալ» միավորման աշխատակից Շուհրաթ Նազարովը, որը պատասխանատու է բամբակ հավաքողների տեղափոխման համար: Խայրուլաեւը մարդկանց շտապեցրել է եւ հայհոյել, ինչը կռվի առիթ է դարձել, հայտնում է  «Ֆերգանան»:

«Խայրուլաեւը հայհոյել է Նազարովին, որն էլ չի դիմացել, Զինեդին Զիդանի պես գլխով հարվածել է նրան», – պատմել է ականատեսը:

«Տոշվիլտրանստերմինալ»-ի աշխատակիցներն իրենց հերթին բացատրել են, որ դեպքը «փոքրիկ թյուրիմացության» պատճառով է եղել:

Խայրուլաեւի քիթը կոտրվել է, նա ոստիկանություն է դիմել: Շուհրաթ Նազարովին կալանավորել են, բայց նրան հաջողվել է իրավապահ մարմիններում աշխատող ծանոթների միջոցով խուսափել պատժից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ