News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը


Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցում ավարտվեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի յոթ երեխաների մկրտությունը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը եկեղեցին առավոտից փակ էր այցելուների համար: Հավատացյալներին թույլ չէին տալիս եկեղեցի մտնել աղոթելու և մոմ վառելու` պատճառաբանելով, որ եկեղեցում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: 

«Եթե օլիգարխի երեխա է կնքվում, ուրեմն Աստծո դռները պետք է փակվեն մեր առաջ»,- դժգոհում էին հավատացյալները: NEWS.am-ի թղթակցին դժվարությամբ հաջողվել է ներս մտնել: Ջիվան Հակոբյան ներկայացած անձը պատճառաբանել է, թե չի կարելի ներս մտնել առանց գլխաշորի, թեև սովորական օրերին այդպիսի սահմանափակում Սուրբ Երրորդություն եկեղեցին չի դնում:

Սամվել Ալեքսանյանը NEWS.am-ի լրագրողին տեսնելուն պես պահանջել է, որ նա դուրս գա, ապա թևից քաշելով դուրս է հանել նրան: «Հանգիստ գնա, դավայ: Հանեք դուրս, արագ»,-հրահանգել է նա թիկնապահներին: Թիկնապահները սպառնացել են լրագրողին, որ նա խնդիրներ է ունենալու:

Դրսում Սամվել Ալեքսանյանը մուրացկաններին դոլար է բաժանել: Եկեղեցու բակում ֆուրշետի սեղան էր բացվել: Շատերը եկեղեցի էին եկել հատուկ Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքը նայելու կամ նրանից գումար խնդրելու համար: Եկեղեցու ներսը և դուրսը հսկում էին ոստիկանները: Կնունքի քավորն էր ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը: Արարողությանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Տպել
Ամենաշատ