News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արգենտինացին դարձել է առաջին երեխան, որը սեռափոխության վիրահատության է ենթարկվել: 6-ամյա տղան վիրահատությունից հետո աղջիկ է դարձել: Ծնվելուց հետո ծնողները նրան Մանուել են կոչել, սակայն վիրահատությունից հետո նա դարձել է Լաունա կամ Լուլու, գրում է «Տելեգրաֆ. Նովոստի Ուկրաինի ի միրա»-ն:

2012-ի դեկտեմբերին տղայի մայրը դիմել էր քաղաքային իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ փաստաթղթերում փոխել նրա անունը: Մերժում ստանալով նա նմանատիպ խնդրանքներով դիմել է երկրի նախագահին ու Բուենոս Այրեսի նահանգապետին: Վերջինս բավարարել է նրա խնդրանքը:

Այդ որոշման պատճառն այն է եղել, որ զարգացման ընթացքում Մանուելը նույնականացել է աղջկան հետ այն պահից, երբ սկսել է խոսել: «Ընդունելով այն, որ որդիս, որին ես եմ ծնել, տղա չէ, ես ընդունեցի նրա անձը եւ նրա կողքին կանգնեցի»,-հայտարարում է երեխայի մայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ